«Հայաստան» հիմնադրամին ամենաշատ գումարը փոխանցվել է ԱՄՆ-ից և ՀՀ-ից![]() 28 հոկտեմբերի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին $150,575,000 գումար կա, որը փոխանցվել է 73 երկրից։ Փոխանցումների 45.3%-ն արվել է ԱՄՆ-ից, 33.3%-ը` Հայաստանից, 10.7%-ը` Ռուսաստանից, 2.9%-ը` Ֆրանսիայից, 1%-ը` Գերմանիայից։ Հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանի փոխանցմամբ` գումար փոխանցվել է նաև Կանադայից, Նիդերլանդներից, Շվեցարիայից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Հունաստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Շվեդիայից և այլ երկրներից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար կարիքների հաշար նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով)։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |