Արդարադատության փոխնախարարը կամավոր զորակոչվել է՝ ազատվելով պարտականություններից

Արդարադատության փոխնախարարը կամավոր զորակոչվել է՝ ազատվելով պարտականություններից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից։ Փոխնախարարը կամավորական հիմունքներով զորակոչվել է։

Դանիելյանի աշխատավարձի վճարումը սահմանված կարգով կապահովվի։

«Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020-ի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:

2. ՀՀ արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,-ասվում է համապատասխան որոշման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---