Ֆրանսիայում թուրքերը մուրճով հարձակվել են խաղաղ ակցիա անող հայերի վրա․ Մեկի վիճակը ծանր է

Ֆրանսիայում թուրքերը մուրճով հարձակվել են խաղաղ ակցիա անող հայերի վրա․ Մեկի վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին մի քանի թուրք հարձակվել ու մուրճերով հարվածել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու համար Ֆրանսիայում ցույց անող հայերից երկուսի վրա։ Գլխի շրջանում վիրավորում ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է։

«Երկու կողմից ճանապարհը փակել ենք: Խցանման մեջ թուրքեր կային, որոնք մուրճով հարվածել են մեր ընկերոջ գլխին: Նրանք մոտավորապես 5 հոգի էին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, փոխանցում է Aysor.am-ը:

Ֆրանսիայի հայերը երկու կողմից փակել էին դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Խաղաղ ակցիան շարունակվում է։ Դեպքի վայրում ոստիկաններ կան, պարզում են եղելությունը, հայերը նրանց են փոխանցել հարձակումից հետո վերցրած մուրճը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---