Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմը դատապարտված է ձախողման21 փետրվարի 2009 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Կովկասի պլատֆորմն ապագա չունի: Անկախ հայտարարություններից, այցերից, որ կատարվում են Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմի հնարավորությունն ուսումնասիրելու համար, այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Պատկերացրեք, Թուրքիան մի նախաձեռնություն է առաջարկել, որտեղ, իրենից բացի, պետք է ընդգրկվեն երեք հարավկովկասյան երկրներն ու Ռուսաստանը: Այդ երկրների միջեւ լուրջ հակամարտություններ կան, ինչպիսիք են ռուս-վրացականն ու ղարաբաղյանը: Այս պայմաններում ուղղակի իրատեսական չէ պատկերացնել նման նախագծի իրագործումը»,-ասել է պրոֆեսորը: Ըստ Սաֆրաստյանի, առաջ քաշելով պլատֆորմի գաղափարը` Թուրքիան ձգտում էր ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, քանի որ Հարավային Օսեթիայում պատերազմից հետո Մոսկվայի ազդեցությունը Կովկասում ուժեղացավ: «Անկարայի համար նախաձեռնության արդյունքներն այնքան կարեւոր չեն, որքան գործընթացը: Դա դիվանագիտական հնարք է, իրեն դրսեւորելու փորձ»-նշել է հայ արեւելագետը: Նա նաեւ ասելէ, որ Հարավային Կովկասը դեռեւս չի հասել համագործակցության այն մակարդակի, որ իրականացնի թուրքական նախաձեռնությունը: Հարավային Օսեթիայում պատերազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմի նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ երկխոսության, անվտանգության, համագործակցության կողմնակից է եղել տարածաշրջանում, գնահատել է թուրքական նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |