Արցախի ԶՈւ-ն զորահավաքով համալրած անձնակազմի գումարները կվճարվեն նոյեմբերի 10-ից![]() 28 հոկտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Արցախի զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։ Վճարումները կիրականացվեն «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |