€100,000 ԿԽՄԿ-ին Լյուքսեմբուրգից՝ Արցախում հումանիտար ջանքերի համար![]() 28 հոկտեմբերի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար ջանքերի համար €100,000 է փոխանցել։ Այս մասին հայտում է երկրի ԱԳՆ թվիթերյան էջը։ Նույն նպատակով ԿԽՄԿ-ին €100,000-ի փոխանցման մասին հայտնել էր նաև Էստոնիայի կառավարությունը։ Իսկ Կանադան հայտարարել էր $350,000 հատկանցնելու մասին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված: Իսկ Արցախին նվիրատվություններ կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով)։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |