Փաշինյան․ Բյուջեի վերանայված պլանի մոտ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում![]() 28 հոկտեմբերի 2020 - 19:55 AMT PanARMENIAN.Net - 2020-ի կտրվածքով բյուջեի վերանայված պլանի մոտ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում, պատերազմի ընթացքում հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են դարձել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ինքն աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ։ «Սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։ Հպարտանում եմ մեր գործարարներով»,- գրել է վարչապետը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ Հարկային արտոնություններ՝ ՀՀ-ին օժանդակություն ուղարկողներին
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |