Արցախի ՊՆ․ Ադրբեջանը ահաբեկչական խմբավորումների բազաներ է ստեղծում![]() 28 հոկտեմբերի 2020 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, այդ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Ըստ ՊՆ-ի հայտարարության՝ տեղակայված ահաբեկչական բազաների գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։ Նշվում է, որ ահաբեկիչների բազաների մասին տվյալները ձեռք են բերվել թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով։ Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի Լիբիայից ու Սիրիայից ահաբեկիչների է բերել, որոնք կռվում են ադրբեջանական բանակի կազմում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |