Բարդ պայմաններում աշխատող բժիշկները մեդալներ կստանան![]() 28 հոկտեմբերի 2020 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի ժամանակ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար մի շարք բժիշկներ պարգևատրվել են մեդալներով։ Կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Իսկ բուժծառայության մայոր Անահիտ Եղիշեի Ասրումյանը, ավագ լեյտենանտ Արամ Սեդրակի Քեյանը, ծառայող Հասմիկ Վիտալիի Դադասյանը, ենթասպա Արևիկ Գրիշայի Շահրամանյանը, ծառայող Մանուշակ Նելսոնի Հայրապետյանը, ծառայող Սիրվարդ Շուրայի Ազիզյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Լիլիթ Լավրենտի Հայրապետյանը և ծառայող Արփինե Վլադիմիրի Մկրտչյանը կստանան «Մարտական ծառայություն» մեդալներ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |