ՊՆ․ Բերձորում դիրքային բարելավում ունենք, ՀՀ սահմանի ուղղությամբ հարձակողական գործողություններ են եղել28 հոկտեմբերի 2020 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը և նրանց աջակցող ահաբեկիչներն ու հատուկ նշանակության ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից հարավ, հայտնել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդին չի հաջողվել մոտենալ Բերձորին՝ չնայած որոշ ջանքերի։ Այդ ուղղությամբ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիրքային բարելավումներ են իրականացրել։ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Մարտակերտում և ավելի հյուսիս ընկած հատվածներում հիմնականում հրետանային կրակ է վարվել։ Հարավում ևս մարտերը շարունակվել են, օջախային, դանդաղ ոչ ինտենսիվ մարտեր են ընթացել դիվերսանտների դեմ։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հակառակորդի հարձակողական լայնածավալ գործողությունները չեզոքացվել են, հիմա մարտական գործողությունների բնույթն ավելի դանդաղ է, օջախային, ընթանում են փոքր բախումներ։ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրել ու վերահաստատել է, որ որոշ ուղղություններով Ադրբեջանն ահաբեկչական խմբավորումներին է հանձնել լրիվ վերահսկողությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |