Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը![]() 29 հոկտեմբերի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերութունների խմբի հիմնադիր, ՌԴ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտի ծննդատանը։ Ըստ ԱՀ ԱԻՊԾ-ի՝ թշնամին հրետակոծել է մայրաքաղաքը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից: «Ուզում են վստահեցնել Արցախի բնակիչներին, որ մենք անպայման նոր ժամանակակից ծննդատուն կկառուցենք Ստեփանակերտում։ Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |