Աշխարհի գավաթ. Հայ ըմբիշները, որ նախօրեին հաղթել էին ադրբեջանցիներին, զիջեցին ռուսներին21 փետրվարի 2009 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեկան ըմբշամարտի հավաքականը տանուլ է տվել Ռուսաստանի հավաքականին Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, որն անցնում էր ֆրանսիական Կլերմոն-Ֆերան քաղաքում փետրվարի 19-21-ը: Խմբի առաջին մենամարտում հայկական հավաքականը ջախջախեց հունգարացիներին 7:0 հաշվով: Երկրորդ փւոլում հայ ըմբիշները հանդիպեցին ադրբեջանցիների հետ եւ, տանուլ տալով ընդհանուր թիմային հաշվարկում 3:1 հաշվով, կարողացան բեկում մտցնել մենամարտի ընթացքի մեջ` հաղթելով մրցակիցներին հաջորդ երեք հանդիպումներում եւ թիմային հաղթանակ տանելով 4:3 հաշվով: Խմբային շրջանի երրորդ փուլում հայ ըմբիշները զիջեցին Ռուսաստանի հավաքականին 5:2 հաշվով, եւ արդյունքում կպայքարեն բրոնզե մեդալների համար Կուբայի հավաքականի հետ: Իսկ ՌԴ հավաքկանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցները կլինեն մրցաշարն հյուրընկալած ֆրանսիացիները: Պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա այսօր եզրափակիչ մրցումներից անմիջապես հետո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |