Ֆրանսիայի միանգամից մի քանի քաղաքում թուրքերը հայերի որս են սկսել![]() 29 հոկտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ֆրանսիայում սրվել են թուրք-հայկական համայնքի հարաբերությունները։ Մասնավորապես, ֆրանսահայերը բախվում են թուրք ազգայնականների ատելության խոսքին և մահվան սպառնալիքներին։ Վտանգված է նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Հոկտեմբերի 28-ի գիշերը Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերը հայերի որս են հայտարարել։ Ցույցի ժամանակ թուրքական դրոշով մարդիկ բղավել են՝ «ուր եք հայեր» և հայհոյել։ Ցույցին մասնակցել է մոտ 200 մարդ, նրանք հարձակվել են նաև ոստիկանական մեքենայի վրա, կոտրել ապակին, փորձել թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները:
Թուրքերի ագրեսիայից չեն խուսափել նաև Դիժոն քաղաքի հայերը։ Հայատյաց ցույց է արվել նաև Ֆրանսիայի մեկ այլ քաղաքում՝ Վիենում։ Մի քանի հարյուր թուրք գիշերով քայլարշավի ժամանակ բղավել է «Մահ հայերին»։
Հոկտեմբերի 20-ին Վիենի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել էր Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այդ երկրում բնակվող հայերին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով տեղի օրենսդրության պահանջներին։ Նույն կոչն անում է նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ նշելով, որ անհրաժեշտ է գործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայի Վալանս տանող ավտոմայրուղու վրա Արցախի ճանաչմանն ուղղված խաղաղ ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել էր հայ ցուցարարների վրա։ Վիրավորվել էր մեկ տասնյակ հայ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |