ՊԲ-ն հրապարակել է Գյանջայում և Բարդայում լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը![]() 29 հոկտեմբերի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հայկական զորքերի համար Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։ Գյանջայում դրանք են․ · ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա, · ԶՈւ գլխավոր շտաբի մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր, · Ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադ, · ՊՆ մարտական կառավարման կենտրոն, · ԶՈւ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, · ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, · Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան: Բարդայում այդ նշանակակետերն են․ · 1-ին բանակային կորպուսի շտաբ, · Վերանորոգման գումարտակ, · Կապի առանձին գումարտակ, · Զենիթահրթիռային դիվիզիոն, · Տանկային բրիգադ, · Հակատանկային դիվիզիոն։ Ադրբեջանը շարունակ թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը, մարդասիրական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները։ Հայկական կողմը զգուշացրել է, որ Պաշտպանության բանակը լռեցնելու է հայկական բնակավայրերին թիրախավորող կրակակետերը, այդ թվում՝ լեգիտիմ նշանակակետեր թիրախավորելով։ Ադրբեջանի ժողովրդին Արցախը խորհուրդ է տվել լքել իրենց բնակավայրերը, որոնց մոտակայքում ռազմական օբյեկտներ կան։ Բացի, այդ Ադրբեջանը սովորության համաձայն իր հրթիռահրետանային կայանները տեղակայում է քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ, գյուղերում, բնակավայրերի թիկունքներում և ապա մեղադրում հայկական կողմին՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակելու համար։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |