Շվեդիան $2.2 մլն կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ ԼՂ հումանիտար պահանջների համար

Շվեդիան $2.2 մլն կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ ԼՂ հումանիտար պահանջների համար

PanARMENIAN.Net - Շվեդիան 20 միլիոն շվեդական կրոն կամ 2,2 միլիոն դոլար է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար պահանջների համար։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության Twitter-ի միկրոբլոգում։

«Հատկացված միջոցները կուղղվեն պատերազմից առավել տուժածներին օգնելուն։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն իր մանդատը կյանքի կոչելու գործում»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---