Մեկ օրում Թուրքիայում բնակվող 142 քաղաքացի է վերադարձել ՀՀ

Մեկ օրում Թուրքիայում բնակվող 142 քաղաքացի է վերադարձել ՀՀ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Այդ մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքի և հայերին թիրախավորելու թեմային, գրում է Ermenihaber-ը։

Տանձիկյանը՝ ակնարկելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սրված թուրքական իշխանությունների և գաղափարակից շրջանակների ատելության խոսք քարոզող հռետորաբանությունը, գրել է․ «Գիտեմ, որ քիչ մարդկանց կհետաքրքրի։ Կորցնում ենք։ Բոլորս միասին ենք կորցնում։ Խաբվում ենք»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---