Ահաբեկչություն՝ Նիսում. Ավինյոնում դանակով սպառնացողը սպանվել է29 հոկտեմբերի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Նիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցում ահաբեկչություն է եղել, հանցագործը սպանել է երեք մարդու, այդ թվում մեկ կին է գլխատվել։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ հանցագործությունը հետաքննելու է Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական գծով վարչությունը։ Կան նաև վիրավորներ։ Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց Ավինյոն քաղաքում ոստիկանությունը գնդակահարել է «Ալլահ Ակբար» բղավող ու դանակով անձանց սպառնացող տղամարդու, հայտնում է RT-ն։ Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարաբերությունները մուսուլմանների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրանքով սրվել են։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու՝ դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, թե մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Էրդողանը քննադատել էր Մակրոնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։ Ֆրանսիան դրանից հետո հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին, իսկ Փարիզում Անկարայի դեսպանին կանչել ԱԳՆ։ Փարիզը նաև ընդգծել էր, որ թուրքական կողմից աջակցության և ցավակցության ուղերձներ չեն ստացել՝ կապված Սամուել Պատիի մահվան հետ։ Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |