Վիվառոն դադարեցնում է ռադիո-TV-ում գովազդի հեռարձակումները

Վիվառոն դադարեցնում է ռադիո-TV-ում գովազդի հեռարձակումները

PanARMENIAN.Net - Վիվառո ընկերությունը, որը հանդիսանում է գովազդային նյութերի տեղադրման խոշոր պատվիրատու, հայտարարել է, որ հոկտեմբերի 29-ից դադարեցվում են Ռադիո-TV հարթակներում տեղադրվող գովազդային հեռարձակումները:

Հաշվի առնելով գործընկեր կազմակերպությունների անխափան աշխատանքն ու ֆինանսական կայունությունը՝ Վիվառո ընկերությունը ինչպես վճարել է մինչ գովազդային նյութերի տեղադրման դադարեցումը, նույն ծավալով էլ շարունակելու է վճարումներ կատարել, թեկուզ որևէ գովազդային նյութ չի տեղադրվում:

Հաշվի առնելով երկրում ընթացող լայնածավալ պատերազմը՝ ընկերությունում դեռ մեկ ամիս առաջ որոշում էր կայացրել դադարեցնել գովազդային նյութերի հեռարձակումը բոլոր սոցիալական և լրատվական կայքերում:

Լրատվական կայքերում գովազդային հարթակները տրամադրվել են «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի զարգացման և վերականգման դրամահավաքի նյութերի տեղադրման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---