Լուիս Ալմագրո. Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումներն Արցախի դեմ, պատերազմը կդադարի

Լուիս Ալմագրո. Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումներն Արցախի դեմ, պատերազմը կդադարի

PanARMENIAN.Net - Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել դադարեցնել ագրեսիան Արցախի դեմ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Արցախի դեմ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի: Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումներն Արցախի դեմ, պատերազմն անմիջապես կդադարի», - գրել է նա:

Նա նաև հրապարակել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի գրառումը Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծման վերաբերյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---