Ուրուգվայի նախկին նախագահները ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ են արել. Համերաշխ են հայերի հետ29 հոկտեմբերի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի 4 նախկին նախագահ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության» մասին ու կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար, փոխանցում է արգենտինական InfoBae-ն։ Հայտարարությունը ստորագրել են Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015): Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվայի ներկայիս նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |