Դեսպանություն․ Նիդերլանդներում հայերի նկատմամբ հնարավոր են ոտնձգություններ![]() 29 հոկտեմբերի 2020 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը հայտարարել է, որ տեղեկություններ է ստանում Նիդրելանդներում հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ։ Ըստ այդմ, դիմել է այնտեղ բնակվող հայերին և խնդրել ցուցաբերել սառնասրտություն, չտրվել սադրանքների, որևիցե միջադեպի դեպքում անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։ Աշխարհի տարբեր երկրներում թուրք-ադրբեջանական խմբերը սադրում են հայկական համայնքների ներկայացուցիչներին, սպառնում նրանց։ Ֆրանսիայի մի քանի քաղաքում թուրքերը հայերի որս էին հայտարարել, կա ավելի քան 10 վիրավոր։ Ամերիկյան Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ երեք հայ է դանակահարվել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |