Պուտին․ Պետք է անցնել բանակցությունների ՄԽ անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ29 հոկտեմբերի 2020 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախ պետք է Լեռնային Ղարաբաղում դադարեցնել մարտերը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ մահերին, նստել բանակցությունների սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ձևավորված առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությամբ, որոնց շարքում կան շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և եվրոպական այլ երկրներ, այս համատեղ աշխատանքի հիման վրա գտնել կոնսենսուս ու շահերի հավասարակշռություն։ Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը։ Բացի համանախագահներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ՀՀ-ն և Ադրբեջանը։ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են բանակցությունների պրոցեսին ներգրավվել նաև Թուրքիային, ինչին կտրականապես դեմ են թե Հայաստանը, թե Արցախը։ Photo. Ria Novosti Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |