Թրամփի խորհրդական․ Արտաքին ուժերը չպետք է միջամտեն ԼՂ հակամարտությանը30 հոկտեմբերի 2020 - 10:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին ուժերին ձեռնպահ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և սատարում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Այդ մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Ըստ Օ'Բրայանի` ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման իրենց պարտավորությունները։ «Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կոչ ենք անում բոլոր արտաքին ուժերին ձեռնպահ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ նպաստելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ բանակցություններին վերադառնալուն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։ «Երկու կողմի ժողովրդները լրջորեն տուժել են, իսկ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական մարտական գործողություններին, կրում է կորուստների հիմնական ծանրությունը»,-ասել է նա։ Իր հերթին, ՀՀ վարչապետն Օ'Բրայենի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը՝ ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ: Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին երրորդ անգամ և արդեն պաշտոնական ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել: Այն, ինչպես և Մոսկվայի ու Փարիզի միջնորդույթամբ ձեռք բերված նախորդ երկու պայմանավորվածությունը, խախտել էր ադրբեջանական կողմը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |