ԱԳ նախարար․ ԼՂ հարցում Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն30 հոկտեմբերի 2020 - 10:04 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ Մնացականյանն աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արաղչին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ՝ դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին: Արաղչին ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանով նախ Ադրբեջան է այցելել, հոկտեմբերի 29-ին եղել է Մոսկվայում ու հանդիպել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հետո այցելել Երևան, որից հետո մեկնելու է նաև Թուրքիա։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրանական պլանը, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սառեցումն ու այն նոր՝ Իրան-Թուրքիա-Մոսկվա ձևաչափով ներկայացնելն է․ այդ են վկայում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի տարածաշրջանային այցերն ու հայտարարությունները։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |