Մահացել է Ադրբեջանում գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը

Մահացել է Ադրբեջանում գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը», - նշել է Թաթոյանը՝ ցավակցելով Մելքումյանի բոլոր հարազատներին:

Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերի 29-ին հայտարարել էին, թե հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել էր, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ Մելքումյանի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։ Այդ մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները ՄԻՊ-ի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Հոկտեմբերի 29-ին հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---