ՊԲ-ն իլսամիստ-ահաբեկչի է գերեվարել

ՊԲ-ն իլսամիստ-ահաբեկչի է գերեվարել

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է:

Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկչի հետ միասին արցախա-ադրբեջանական ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին:

Նա ասել է, որ իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը, սակայն, չի վճարվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները:

Ահաբեկիչը պատմել է նաև, որ մինչ ռազմաճակատ բերվելը մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Պաշտպանության բանակը հրապարակել է ահաբեկչի հարցաքննության տեսանյութը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---