6․6 մագնիտուդով երկրաշարժ՝ թուրքական Իզմիրում30 հոկտեմբերի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - 6․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը (AFAD)։ Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուղրա Գյոկչեն ասել է, որ երկրաշարժի հետևանքով զգալի փլուզումներ կան Թուրքիայի արևմուտքում, իսկ քաղաքում մի քանի շենք է փլուզվել,գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների և ականատեսների, երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան հատվածի տարբեր գավառներում և Ստամբուլում։ Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա: 6․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Հունաստանում, որի օջախը եղել է Սամոսից 24 կմ հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Աթենքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |