ՀՀ նախագահը ցավակցել է Մակրոնին․ Ահաբեկչությունն ու մոլեռանդությունն անսահման են, լուրջ սպառնալիք են30 հոկտեմբերի 2020 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են հասարակությունների համար: Այդ մասին ասվում է նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրում՝ հասցեագրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: «Մենք պետք է համախմբենք մեր ջանքերը՝ պայքարելու այդ աղետի դեմ»,-ասվում է հեռագրում։ «Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիսի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք: Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք»,- ասված է ուղերձում: ՀՀ նախագահը, մաղթելով բարեկամ ֆրանսիացի ժողովրդին արիություն, վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, «կհաղթահարի նաև այս մարտահրավերը»: Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցում ահաբեկչություն է եղել, հանցագործը սպանել է երեք մարդու, այդ թվում մեկ կին է գլխատվել։Կան նաև վիրավորներ։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու՝ դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, թե մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |