Փաշինյան․ Ըստ էության՝ ՀՀ և ԼՂ համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայումը30 հոկտեմբերի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվականների հետ հարցազրույցում ասել է, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: «Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես, ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում»,- ասել է նա: Հարցին, թե արդյոք որևէ ուրիշ երկրից ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու առաջարկ եղել է, վարչապետը պատասխանել է․ «Մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է»: Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |