Արցախի ՄԻՊ․ Գնդակոծված Ակնաղբյուրում քաղաքացիական 1 զոհ ու 6 վիրավոր կա![]() 30 հոկտեմբերի 2020 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, վիրավոր է քաղաքացիական 6 անձ, թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանը շարունակում է կանխամտածված թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և բնակչությունը», - գրել է Բեգլարյանը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |