Ադրբեջանը նոր լոբբիստական ընկերություններ է վարձել ԱՄՆ-ում![]() 30 հոկտեմբերի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Միացյալ Նահագներում լրատվամիջոցներում իր շահերի լոբբինգով զբաղվող նոր ընկերություն է վարձել, որի պայմանագիր գործում է հոկտեմբերի 19-ից, կնքված է 3 ամսով: Վաշինգտոնյան Portland PR ընկերությունն աշխատում է Բաքվի Investment Corporation ընկերության համար, ամսական $30,000-ով՝ ադրբեջանաամերիկյան հարաբերությունների և արտաքին քաղաքականության հարցերով հաղորդակցության ծառայությունների ոլորտում։ Ըստ Foreign Lobbing հարթակի՝ Portland PR-ը դուստր ընկերությունն է լոնդոնյան Portland Communications-ի, որի հիմնադիրն ու ներկայիս ղեկավարը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի նախկին խորհրդականներն են։ Portland-ը Սեյդով Թուրալ Օղլուն պատկանող ադրբեջանական Investment Corporation-ի վարձած երկրորդ ընկերությունն է, այն ավելի վաղ՝ կրկին հոկտեմբերին, վարձել էր նաև S-3 Group PR ընկերությանը՝ կրկին 3 ամսով՝ ամսական $25,000-ով։ Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքն արշավ էր սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբիստական և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։ Արդյունքում ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։ Բացի այդ, Mercury Public Affairs-ը իր հերթին խզել էր պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, որի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |