Դանիայի հայ համայնքը շտապ օգնության մեքենաներ է նվիրել ՀՀ-ին

Դանիայի հայ համայնքը շտապ օգնության մեքենաներ է նվիրել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Դանիայի հայկական համայնքը շտապ օգնության մեքենաներ է նվիրել Հայաստանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

«Սփյուռք ունենք, աշխարհը չունի: Այս շտապ օգնության մեքենաները Դանիայի համայնքի կողմից նվեր է մեր առողջապահության նախարարությանը, որը զբաղվում է վիրավորների տեղափոխմամբ և ոչ միայն: Միասին հաղթելու ենք»,- ասվում է գրառման մեջ։

Նախարարությունն արդեն ստացել է դրանք՝ խորհրդականը տեսանյութ է հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---