ՀՀ-ում կորոնավիրուսի 2381 նոր դեպք կա և ռեկորդային` 50 մահ31 հոկտեմբերի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 89,813-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2381-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 50 դեպք կա, 41-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1341 դեպք կա, այլ պատճառով՝ 367: Ապաքինվել է ևս 1001 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 55,317 է, փաստացի բուժվողներինը՝ 32,788 է։ Մեկ օրում թեստավորվել է 4992 մարդ։ Ընդհանուր առմամբ 402,588 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |