Ռազմական հերթական հանցագործությունը․ Կովսականում ադրբեջանցիները 4 հայ ռազմագերու են սպանել31 հոկտեմբերի 2020 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնված տեսանյութում 19 հայ զինծառայողի մարմին է երևում, որոնցից 4-ը ձեռնակապված են, ոմանք՝ մերկացված։ Պարզ է, որ ձեռնակապված զինծառայողները սպանվելուց առաջ եղել են ռազմագերիներ։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հումանիտար օրենքի նորմերը և նոր ռազմական հանցագործություններ գործել։ «Անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը Ղարաբաղում նոր հանցագործությունների և ողբերգությունների պատճառ են դառնում»,- գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Բաց աղբյուրների հետազոտությամբ զբաղվող լրագրող Բենջամին Սթրիքը տեսանյութի միջոցով գեոլոկացրել է ռազմական հանցագործությունը պատկերող վայրը, այն Կովսականում է (Զանգելան)։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |