ԵՄ-ն 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել ԼՂ բնակչությանը

ԵՄ-ն 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել ԼՂ բնակչությանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք լրացուցիչ 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար», - ասել է նա։

Լենարչիչը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են քաղաքացիական անձանց կյանքեր»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---