ՌԴ ԱԳՆ․ Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք, անհրաժեշտ օժանդակություն կտրամադրենք

ՌԴ ԱԳՆ․ Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք, անհրաժեշտ օժանդակություն կտրամադրենք

PanARMENIAN.Net - Պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք, փոխանցում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

Հոկտեմբերի 31-ին , հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը։

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող պարտավորություններին։

Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման վտանգի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում։

ՌԴ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---