Ֆրանսահայ գործիչները՝ ԱԳՆ-ին․ Նեղացնում եք դիվանագիտական դաշտը՝ հօգուտ ֆինանսական պրագմատիզմի31 հոկտեմբերի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կողմից չի հնչել ոչ մի առաջարկ կամ գաղափար, որը ցույց կտար անհանգստությունը թուրք-ադրբեջանական միության կողմից Արցախի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու վերաբերյալ, զանգվածային, դաժան և տոտալ ագրեսիան ոչ մի անգամ չի դատապարտվել: Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայում ապրող դերասան, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը, դերասան, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոբերտ Գեդիկյանը՝ դիմելով արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանին։ Մշակույթի գործիչները նշել են, որ նախարարը նեղացնում է դիվանագիտական դաշտը՝ հօգուտ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի: Ըստ նրանց՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի ավտոկրատ բռնապետության մասին խոսում է այնպես, ինչպես ժողովրդական երկրի մասին: Գործիչների խոսքով՝ չուզելով ասված խոսքերն ընդգծում են Ֆրանսիայի «չեզոքությունը» և Մինսկի խմբի շրջանակում մնալու «անհրաժեշտությունը»: «Արցախը մեզ համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի: Մեզ ոչինչ չի մնում անել, քան դիմադրել, հակահարված տալ հարձակվողներին, որոնք երազում են մեր մահը: Այս պատերազմը, որին բախվել է հայ ժողովուրդը, բոլորովին էլ տեղային հակամարտություն չէ: Դրա ապացույցն են ռազմական խորհրդատուները Թուրքիայից և Պակիստանից, ջիհադականները Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից: Լսե՛ք Էրդողանի խոսքերը, և կհասկանաք մեր զգուշացումների իմաստը»,- հայտարարել են մշակույթի գործիչները՝ նշելով, որ Էրդողանին չկանգնեցնելու դեպքում չափազանց ուշ կլինի ոչ միայն հայերի համար։ 1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո Լոթարինգիայի զգալի մասը և Էլզասը գրեթե ամբողջությամբ անցել էին Գերմանիային: Վերսալյան խաղաղության պայմանագրի համաձայն Ֆրանսիան 1918 թվականին իրեն էր վերադարձրել այդ տարածքները: 1944 թվականին դրանք զբաղեցված էին միութենական զորքերի կողմից, իսկ Երկրորդ համաշխարհայի պատերազմի ավարտից հետո պաշտոնապես վերադարձվել են Ֆրանսիային: Ավելի վաղ Ֆրանսիական կողմի ջանքերով Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմում հումանիտար հրադադրի փորձ էր արվել, այն, ինչպես և դրան նախորդած ռուսական ու հաջորդած մյուս բոլոր միջնորդությունները, ձախողվել էին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |