Փաշինյան. Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարելու ստանձնած պարտավորությունները![]() 31 հոկտեմբերի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները՝ չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարելու ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է», - նշել է Փաշինյանը։ Հոկտեմբերի 30-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն համաձայնել էին չթիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղօբյեկտները։ Ադրբեջանը, սակայն, հերթական անգամ խախտել է պայմանավորվածությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ Երևանն ու Բաքուն համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղօբյեկտները ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |