Արցախի ՄԻՊ. Առնվազն 45 քաղաքացիական զոհ և ավելի քան 140 վիրավոր կա31 հոկտեմբերի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ի դրությամբ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Ավելի վաղ Բեգլարյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան հակառակորդի կրակի հետևանքով սպանվել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ, 59-ամյա Ապրես Ադամյանը: Արցախում խաղաղ բնակչության թիրախավորումից կան նաև վիրավորներ։ Այդպիսով՝ առնվազն 45 քաղաքացիական զոհ կա։ «Նշում եմ առնվազն, քանի որ տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք, հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել», - նշել է Բեգլարյանը: Արցախի ՄԻՊ-ի խոսքով` Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և թիրախավորել Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր, ինչի հետևանքով կան վիրավորներ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |