ՊՆ․ Հարավում դիրքեր ենք հետ բերել, Մարտունիում հակառակորդը որոշ առաջխաղացում ունի31 հոկտեմբերի 2020 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ի ամբողջ օրը վաղ առավոտից ադրեջանական զինուժն ու ահաբեկիչները շարունակել են մարտերը ոչ մեծ ինտենսիվությամբ, որոշ առանձին ուղղություններում հարձակողական գործողություններ ընթացել, հայտարարել է պաշտպանության նախարարույթան ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կենտրոնում մեկ-երկու դիրքի վրա ուղղել են մեծաքանակ հարձակողական ուժեր, օգտագործելով հրետանի և միաժամանակ հրետակոծելով Մարտունին, ռազմաճակատի այդ հատվածում ադրբեջանական ուժերը որոշակի առաջխաղացում են ունեցել։ ՊՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ հարավում և հարավ-արևելքում հայկական զինված ուժերը կարողացել են հետ վերցնել որոշ դիրքեր՝ ապահովելով առաջխաղացում։ Անդրադառնալով հրադադարի պայմանավորվածություններին ու ադրբեջանական կողմից դրանք խախտելուն՝ Հովհաննիսյանը նշել է, որ անկախ բանակցութուններից, մինչև վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ չլինեն, լիրաժեք հրադադր լինել չի կարող։ «Մեր զինված ուժերը պատրաստ են և մշակում են համապաասխան հարցադրումներ ու առաջարկներ՝ վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ»,-նշել է նա։ Հովհաննիսյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմն Արցախի խաղաղ բնակչությանը գերճշգրիտ զինատեսակներով է թիրախավորում, դրան հակառակ՝ հայկական կողմը որևէ հատուկ նպատակ չունի թիրախավորելու խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |