Ձերբակալվել է լիոնցի քահանայի վրա հարձակման կասկածյալը![]() 1 նոյեմբերի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Լիոնում հունական ուղղափառ եկեղեցու մոտ կատարված հրաձգության կասկածյալը ձերբակալվել է։ Լիոնի դատախազ Նիկոլյա Ժաքեի խոսքով ՝ բերման է ենթարկվել մի մարդ, որը համապատասխանում է վկաների նկարագրություններին։ Ձերբակալման պահին տղամարդը զենք չի ունեցել իր հետ, ուսումնասիրվում է նրա հնարավոր կապը հանցագործության հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական RFI ռադիոկայանը։ Հոկտեմբերի 31-ին անհայտ տղամարդը եկեղեցու մոտ կրակ է բացել, 2 տեղից վիրավորվել է քահանան, նրա վիճակը ծանր է։ Հանցագործը փախչել է դեպքի վայրից։ Հարուցվել է քրգործ` սպանության փորձի հոդվածով, հակաահաբեկչական դատախազությունն այս փուլում ներգրավված չէ հետաքննությանը։ Հոկտեմբերի 29-ին ՖրանսիայիՆիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցումահաբեկչություն էր եղել, հանցագործը սպանել էր երեք մարդու, այդ թվում մեկ կին գլխատվել էր։ Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարաբերությունները մուսուլմանների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրանքով սրվել են։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |