ՀԲ-ն 525 մլն դոլար կտրամադրի Հայաստանին, ինչը կօգնի մեղմել ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը մտադիր է 525 մլն դոլար հատկացնել Հայաստանին: «525 մլն դոլարի ՀԲ ծրագրերը կուղղվեն, մասնավորապես, ենթակառուցվածքների ձեւավորմանն ու կրթական համակարգի բարեփոխմանը»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կամուրջ-2009» միջազգային տնտեսական համաժողովում: Ըստ Տ.Սարգսյանի, Համաշխարհային բանկի աջակցությունը կարող է մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:



Ինչ վերաբերում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանը, ապա Սարգսյանը նշել է, որ «Գյուղական ճանապարհների շինարարության» ծրագրի շրջանակներում ԱԶԲ-ն Հայաստանին 30,6 մլն դոլարի վարկ կհատկացնի գյուղական ճանապարհների ծրագրի իրականացման համար (այդ թվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու համար), ինչպես նաեւ 17,3 մլն դոլար` մասնավոր վարկի տեսքով:



Անդրադառնալով Եվրոպական տարածաշրջանային զարգացման բանկի հետ համագործակցությանը` կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՏԶԵԲ-ն ուշադրություն կդարձնի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը եւ մասնավոր հատվածի աջակցությանն ուղղված ծրագրերին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---