Փոխվարչապետը՝ Փաշինյանի նամակի մասին․ Կուտակումները վկայել են՝ ճիշտ կլինի դիմել ՌԴ-ին 2 նոյեմբերի 2020 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ ինչ-որ պահ է եկել, որ կուտակումները կամ դիսլոկացիան վկայել են՝ ճիշտ կլինի այս պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փոխանցում է Armtimes.com-ը։ Նրա խոսքով՝ նամակը պայմանավորված է եղել ռազմաճակատում տիրող իրավիճակով։ «Կարծում եմ՝ ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումները կամ դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի դիմել, որովհետև երևի կար իրավիճակ, որը համարվեց վտանգ կամ սպառնալիք, այդ թվում՝ Հայաստանի սահմանների համար։ Վստահ եմ, որ սա վերլուծվել է, և, իհարկե, զինվորականների վերլուծություններն այս իմաստով մեծ նշանակություն ունեն»,-ասել է նա։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ, սահմանելու աջակցության տեսակները և չափը, որն իրենք կարող են հատկացնել Հայաստանին՝ անվտանգության ապահովման համար։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն էլ, արձագանքելով նամակին, նշել էր, որ պատրաստ է օգնություն տրամադրել, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |