4․6 մլրդ դրամ՝ պաշտպանության ոլորտում գիտատեխնիկական աշխատանքներին![]() 2 նոյեմբերի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն պաշտպանության ոլորտում գիտական-գիտատեխնիկական նպատակային բյուջեին մոտ 4․6 մլրդ դրամ՝ համարյա $9․5 մլն է հատկացվելու։ 2020 թվականի բյուջեով նշված նպատակով հատկացվել էր 3․85 մլրդ դրամ` մոտ $8 մլն։ Վերջին տարիներին պաշտպանության ոլորտում հետազոտությունների համար ծախսերը ՀՀ-ում անընդհատ աճում են։ 2017 թվականին ընդունված՝ 2018 թվականի բյուջեով այդ նպատակին ուղղվող գումարներն աճել էին 1․65 մլրդ դրամից մինչև 2․45 մլրդ ($3.4 մլն-ից 5 մլն), իսկ 2019 ու 2020 թվականին ոլորտին համապատասխանաբար մոտ 2․9 և 3․8 մլրդ դրամ է հատկացվել։ Մինչև 2017 թվականն ընդունված բյուջեներով, 2008-2017 տասնամյակում, ոլորտին տարեկան հատկացումները տատանվում էին $2․5-ից 3․5 մլն միջակայքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |