Արցախցի բոլոր երեխաները զրկվել են կրթության իրավունքից

Արցախցի բոլոր երեխաները զրկվել են կրթության իրավունքից

PanARMENIAN.Net - Արցախցի դպրոցական և նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել են կրթության իրավունքից։

Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` նշելով, որ մանկապարտեզների 17%-ը և դպրոցների 28%-ը վնասվել են ադրբեջանական կրակից։

Մասնավորապես, 58 մանկապարտեզից վնասվել է 10-ը (17%), 220 դպրոցից` 61-ը (28%): Իսկ ընդհանուր 23,978 դպրոցական զրկվել է կրթության իրավունքից (100%), իսկ նախադպրոցական տարիքի` 4036 երեխա (100%)։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---