Ֆրանսիան կարգելի է իր տարածքում «Գորշ գայլերի» գործունեությունը 2 նոյեմբերի 2020 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի տարածքում կարգելվի «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժման գործունեությունը։ Սա, ըստ France 24-ի, հաջորդել է Լիոնում հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելուն։ Որոշման մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը: Նոյեմբերի 1-ին թուրքերը Լիոնում պղծել էին Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը, դրա վրա գրել կազմակերպության անունը։ Իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում որս էին հայտարարել հայերի նկատմամբ, վնասել նրանց։ Բացի այդ, Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին հակահայկական գրառում էր արվել, որում հիշեցվում է Հայոց ցեղասպանությունը և «Գորշ գայլերի»` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ լինելը։ «Բոզկուրտ» կամ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է: Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948-ին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է: Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և դրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ 1981-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |