Խնուշինակ գյուղի թիրախավորման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

Խնուշինակ գյուղի թիրախավորման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

PanARMENIAN.Net - Միայն Արցախում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է առնվազն 46, վիրավորվել` 142 քաղաքացիական։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Պարզ է դարձել, որ նոյեմբերի 1-ին հակառակորդի կրակից Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը:

Ադրբեջանի կրակից քաղաքացիականներ են զոհվել նաև Հայաստանի տարածքում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---