Փաշինյանը՝ Իսրայելին․ Այդ հումանիտար օգնությունն ուղարկեք ահաբեկիչներին՝ ավելի տրամաբանական է 3 նոյեմբերի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post-ին հարցազրույցում Իսրայելին զգուշացրել է՝ ժամանակի հարց է, թե երբ Թուրքիայի իմպերիալիստական ամբիցիաները կուղղվեն Իսրայելին, և Թել Ավիվը կկրի ահաբեկիչներով կռվող Ադրբեջանին իր աջակցության հետևանքները։ Վարչապետի խոսքով՝ Իսրայելը Թուրիքայի և սիրիացի վարձկան ահաբեկիչների հետ աջակցում է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, սակայն մի օր ինքն է տուժելու այդ մեղսական դաշինքից։ Ըստ նրա՝ Իսրայելի վաճառած զենքով հայերի դեմ ցեղասպանության փորձ է արվում, այդ երկիրն ակտիվ ներգրավված է այս հակամարտությանը, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն ակտիվ կիրառվում են պատերազմում։ Հարցին, թե արդյոք հետաքրքրված է Իսրայելի կողմից հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել է․ «Հումանիտար օգնություն երկրից, որը զե՞նք է վաճառում վարձկաններին, որոնք էլ օգտագործում են այն քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու համար։ Ես Իսրայելին առաջարկում եմ այդ օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։ Կայքը նշում է, որ երբ Հայաստանը Թել Ավիվից հետ է կանչել իր դեսպանին, երկրի նախագահը զանգահարել է ՀՀ-ում իր գործընկերոջը և առաջարկել հումանիտար օգնութուն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |