ՀՀ-ն Ֆիզուլին ու շրջակա գյուղերը կրակի տակ չի առել․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական կեղծ լուրը

ՀՀ-ն Ֆիզուլին ու շրջակա գյուղերը կրակի տակ չի առել․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական կեղծ լուրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»,-գրել է Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---