Մեսխեթցի թուրքերը կարող են երկակի քաղաքացիություն ստանալ23 փետրվարի 2009 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը թուրք-ախըսկաներին (մեսխեթցի թուրքերը ) երկակի քաղաքացիության իրավունք հատկացնելու մասին որոշում է ընդունել: Այդ մասին հաղորդել է Աշխարհի թուրք-ախըսկաների միության նախագահ, Ղազախստանում թուրք-ախըսկաների Ազգային կենտրոնի ղեկավար Զիյաադին Իսմիհանօղլուն:Նրա խոսքով, երկակի քաղաքացիության իրավունքը կարող է հատկացվել «Թուրքական քաղաքացիության մասին» օրենքին համապատասխան, ներկայացրած փաստաթղթերի ստուգումից հետո` վեց ամսվա ընթացքում, հաղորդում է Trend News ադրբեջանական գործակալությունը: 1944թ. թուրք-ախըսկաները բռնի ուժով Վրաստանի իրենց տարածքներից տեղահանվեցին Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |